Arats-ի կաշվե այս պայուսակը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը, բարձր որակը և գործնականությունը մեկ աքսեսուարի մեջ։
Այն ապահովում է առավելագույն հարմարավետություն առօրյա օգտագործման ընթացքում։
Պատրաստված է իսպանական Floater տեսակի բնական փափուկ կաշվից :
Նախատեսված է անհրաժեշտ իրերի՝ թղթադրամների, բանկային քարտերի և փոքր անձնական պարագաների պահպանման համար։
Դետալներ
• Ամբողջությամբ ձեռքի աշխատանք • Գույնը `Կաթնագույն • Չափսը՝ 12 x 9 x 4 սմ •Գոտու չափսը ` 55սմ
Անվանական դաջվածք
Անվանագրիր քո պատյանը` դարձնելով է´լ ավելի անհատական: Մենք առաջարկում ենք անվանական դաջվածք քո անունով, սկզբնատառերով կամ թվերով:
Դաջումը կատարվում է միայն լատինատառ: Տառաձևը և չափսը անփոփոխ են: Այն արվում է բարձր ճշգրտությամբ՝ պահպանելով կաշվի բնական տեսքն ու արտադրանքի պրեմիում որակը։ Դաջվածքի արժեքը՝ 3000 դրամ։
Առաջին տպավորությունը սկսվում է փաթեթավորումից, որը անթերի է, ամբողջական և մտածված նախագծված։
Ձեր արկղը ժամանում է ապրանքանիշային, բարձրակարգ փաթեթավորմամբ, որը պատրաստ է նվերի համար առանց որևէ լրացուցիչ փաթեթավորման կամ նախապատրաստման անհրաժեշտության։
Առաքում
Մենք ապահովում ենք անվճար և արագ առաքում Երևանի տարածքում՝ 4 ժամվա ընթացքում։
Մարզեր ուղարկում ենք Հայփոստի միջոցով`անվճար, հասնում է 2-4 աշխատանքային օրվա ընթացքում։
Արտերկիր առաքումը կատարվում է անհատական արժեքներով։
Arats-ն իր ցանկացած արտադրանքի համար տրամադրում է 2 տարվա երաշխիքային սպասարկում, որը իրականացվում է ապրանքների այնպիսի թերությունների կամ վնասվածքների դեպքում, որոնք արտադրական խոտանի արդյունք են։