Arats-ի կաշվե ակնոցի պատյանը ստեղծված է նրանց համար, ովքեր նախընտրում են բնական նյութերի շքեղությունը, պարզ դիզայնն ու երկարաժամկետ որակը։
Յուրաքանչյուր դետալ միավորում է ձեռագործ մոտեցումը, գործնականությունն ու նրբաճաշակ դիզայնը։
Պատրաստված է բնական թավիշից (զամշ)։
Ստեղծված են ամենօրյա օգտագործման համար՝ պահպանելով իրենց առանձնահատուկ տեսքն ու յուրահատկությունը տարիների ընթացքում։
Դետալներ
• Ամբողջությամբ ձեռքի աշխատանք • Գույնը` Մոխրագույն •Նյութը ` Թավիշ (զամշ) • Չափսը՝ 18,3 x 8 x 5,5 սմ Universal
Անվանական դաջվածք
Անվանագրիր քո պատյանը` դարձնելով է´լ ավելի անհատական: Մենք առաջարկում ենք անվանական դաջվածք քո անունով, սկզբնատառերով կամ թվերով:
Դաջումը կատարվում է միայն լատինատառ: Տառաձևը և չափսը անփոփոխ են: Այն արվում է բարձր ճշգրտությամբ՝ պահպանելով կաշվի բնական տեսքն ու արտադրանքի պրեմիում որակը։ Դաջվածքի արժեքը՝ 3000 դրամ։
Առաջին տպավորությունը սկսվում է փաթեթավորումից, որը անթերի է, ամբողջական և մտածված նախագծված։
Ձեր արկղը ժամանում է ապրանքանիշային, բարձրակարգ փաթեթավորմամբ, որը պատրաստ է նվերի համար առանց որևէ լրացուցիչ փաթեթավորման կամ նախապատրաստման անհրաժեշտության։
Առաքում
Մենք ապահովում ենք անվճար և արագ առաքում Երևանի տարածքում՝ 4 ժամվա ընթացքում։
Մարզեր ուղարկում ենք Հայփոստի միջոցով`անվճար, հասնում է 2-4 աշխատանքային օրվա ընթացքում։
Արտերկիր առաքումը կատարվում է անհատական արժեքներով։
Arats-ն իր ցանկացած արտադրանքի համար տրամադրում է 2 տարվա երաշխիքային սպասարկում, որը իրականացվում է ապրանքների այնպիսի թերությունների կամ վնասվածքների դեպքում, որոնք արտադրական խոտանի արդյունք են։